
Իրանի նոր ռադարի վերահսկողության տակ կլինեն նաև Ադրբեջանի ու Հայաստանի օդային տարածքները
Իրանը Գիլան նահանգի բարձրլեռնային գոտում 800 կմ հեռահարությամբ նոր ռադար է տեղադրել՝ երկրի հյուսիսային օդային տարածքը վերահսկելու համար: Այն միացվել է Իրանի հակաօդային պաշտպանության ցանցին։ Սրա մասին հայտնում է Islamic World News-ը։
Գիլանում «Nazir» անվանումը ստացած ռադիոտեղորոշիչի առկայության դեպքում Իրանի հակաօդային պաշտպանության հսկողության տակ կլինեն Հայաստանի, Ադրբեջանի, Արևելյան Թուրքիայի մեծ մասի, Վրաստանի մեծ մասի, Արևմտյան Թուրքմենստանի, Ղազախստանի հարավ-արևմտյան մասի և Կասպից ծովի օդային տարածքները։
2024 թվականի հոկտեմբերի 26-ին Իրանի վրա Իսրայելի օդային հարվածների ժամանակ Կասպից ծովի օդային տարածքը, ըստ Islamic World News-ի, օգտագործվել է, հավանաբար, Բաքվի կառավարության համագործակցությամբ՝ Շահրուդի օբյեկտները թիրախավորելու համար: