
Էլինա Ավանեսյանը առաջին անգամ Հայաստանի դրոշի ներքո հանդես կգա Ավստրալիայի բաց առաջնությունում
Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնությունում այս տարի առաջին անգամ Հայաստանի դրոշի ներքո հանդես կգա: Հայ թենիսիստուհու առաջին մրցակիցը WTA վարկանիշային աղյուսակի 25-րդ համար, ղազախստանցի Յուլյա Պուտինցևան է: Հանդիպումը հունվարի 14-ին առավոտյան ժամը 4-ին է:
Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարն է։ Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը իտալացի Յանիկ Սիններն է, կանանցը` բելառուս Արինա Սաբալենկան:
Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին։ Եզրափակիչը հունվարի 26-ին է: Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին:
Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է (11 անգամ):
Այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է 96 միլիոն դոլար: