ԱշխարհՔաղաքականություն

Զորան Միլանովիչը վերընտրվել է Խորվաթիայի նախագահի պաշտոնում

Զորան Միլանովիչը հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում և վերընտրվել Խորվաթիայի նախագահ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ նա հավաքել է ձայների 78%-ը, իսկ նրա հակառակորդ, գիտության, կրթության և սպորտի նախկին նախարար Դրագան Պրիմորացը՝ 22%-ը։

Դեկտեմբերի 29-ին կայացած ընտրությունների առաջին փուլում Միլանովիչին չի բավարարել 1%՝ վերընտրվելու համար։ Ընդհանուր առմամբ՝ ընտրություններին մասնակցել է 8 թեկնածու։ Դրագան Պրիմորացը հավաքել է 19,4%։

Գործող նախագահը, ով պաշտոնավարում է 2020 թվականից, հայտնի է իր ռուսամետ հայտարարություններով: Նա բազմիցս քննադատել է Կիևին՝ նրան անվանելով «աշխարհի ամենաշատ կոռումպացված երկիր»։ Միլանովիչը քննադատել է նաև ԵՄ-ի կողմից Կիևին ռազմական օգնության տրամադրումը և Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանումը։

Զորան Միլանովիչը նախկինում եղել է Խորվաթիայի վարչապետ՝ 2011-2016 թվականներին, և ղեկավարել է Խորվաթիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։