
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը ձերբակալվել է
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը ձերբակալվել է։ Նրան մեղադրում են ապստամբության գործի մեջ։ Յուն Սոկին տարել են Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննության վարչություն։ Նա հրաժարվել է ցուցմունք տալուց։ Սրա մասին հայտնել է Yonhap գործակալությունը։
Նշվում է, որ Կորեայի Հանրապետության նախագահի ձերբակալման գործողությունը տեւել է ավելի քան յոթ ժամ:
Հարավային Կորեայի նախագահի ձերբակալության օրդեր էր տրվել։ 2024 թվականի դեկտեմբերի 3-ի երեկոյան Յուն Սոկ Յոլը երկրում ռազմական դրություն էր հայտարարել, սակայն 6 ժամ հետո այն չեղարկվել էր։ Դեկտեմբերի 14-ին Հարավային Կորեայի խորհրդարանը իմփիչմենթ էր հայտարարել երկրի նախագահին։ Սակայն, նա կարող էր շարունակել իր լիազորությունները, քանի դեռ Սահմանադրական դատարանը որոշում չէր կայացրել։
Դեկտեմբերի 31-ին դատարանը նախագահին ձերբակալելու օրդեր էր տվել ապստամբության գործով։ Դա կապված էր ռազմական դրություն հայտարարելու իրադարձությունների հետ։ Հունվարի 7-ին դատարանը կրկին հայտարարել էր նախագահին ձերբակալելու օրդեր։ Հարավային Կորեայի նախագահը կասկածվում է ապստամբության մեջ։ Տեղական մամուլը գրում է, որ նախագահը ապստամբության ղեկավարներից մեկն է։
Յուն Սոկ Յոլը Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի մայիսի 10-ին։ Նա 64 տարեկան է։