ԿրթությունՀայաստան

Փոքր Մասրիկ գյուղում կրթահամալիր է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ գյուղում մեկնարկել է 144 տեղանոց կրթահամալիրի նոր շենքի կառուցումը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։ Շինարարությունը սկսվել է 2024 թվականի դեկտեմբերին և նախատեսվում է ավարտել 2026 թվականի դեկտեմբերին։

Կրթահամալիրը ներառելու է միջնակարգ դպրոց, նախակրթարան և մանկապարտեզ՝ ապահովելով արդի չափորոշիչներին համապատասխան պայմաններ։ Այն նախատեսված է Փոքր Մասրիկ գյուղի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 170 միլիոն դրամ, որը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից։ Շինարարական աշխատանքները իրականացնում է «Եվրոպա» ՍՊԸ-ն՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Ներկայումս ընթանում են հիմքերի և նկուղային հարկի կառուցման աշխատանքները։

Գեղարքունիքի մարզում նախատեսվում է կառուցել 6 դպրոց և 9 կրթահամալիր։