
Australian Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի երրորդ շրջան
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան:
Խաչանովը տարվա առաջին խոշորագույն մրցաշարում մրցում էր աշխարհի 86-րդ ռակետ Կանադան ներկայացնող Գաբրիել Դիալոյի հետ:
Խաչանովի ու Դիոլայի միջև պայքարը տևեց 3 ժամ 14 րոպե։ Առաջին սեթում Խաչանովը թայ-բրեյքում 7-4 հաշվով առավելության հասավ։ Երկրորդ սեթում Խաչանովը զիջեց 6։4 հաշվով։ Հաջորդ երկու սեթերում աշխարհի 19-րդ ռակետը 6:3, 6:3 հաշվով հաղթեց ու դուրս եկավ մրցաշարի երրորդ խաղափուլ:
Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին։ Եզրափակիչը հունվարի 26-ին է: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանցը` բելառուս Արինա Սաբալենկան: Ավելի վաղ նշել էինք, որ կանանց պայքարում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը առաջին խաղափուլում դուրս էր մնացել պայքարից։