ՀայաստանՍոցիալական

Տրանսպորտի գները կվերանայվեն․ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր փոփոխություններ է առաջարկում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է, որ վերջին շրջանում միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ արձագանքներն ու առաջարկությունները ուշադիր ուսումնասիրել են և փետրվարի 11-ի ավագանու նիստին առաջարկելու են հետևյալ փոփոխությունները։

10 ուղևորության համար 2000 դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 դրամի և 30 օրվա փոխարեն։ Մեկ ուղևորատոմսի համար 300 դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։ 1 օրվա համար 900 դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։ 7 օրվա համար 5000 դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

Հունվարի 1-ից գործում են հետևյալ փաթեթները։ 30 օրվա համար 9000 դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, 90 օրվա համար 24000 դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, 365 օրվա համար 90000 դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտի տոմսերի գնային արժեքները կփոփոխվեն։ Արդեն հնարավոր է օգտվել առաջարկվող փաթեթներից։ Սակայն, ավտոբուսների համար առայժմ գործում է նույն 100 դրամ սակագինը, տրոլեյբուսի համար էլ առայժմ կարող եք 50 դրամ վճարել: Քաղաքապետարանը դեկտեմբերին որոշեց մեկ ամսով հետաձգել թանկացումը, բացատրեցին, թե սա անում են միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը հնարավորինս դյուրին դարձնելու համար: