
Հայաստանի քաղաքացիություն ստանալը կդառնա 50 հազար, քաղաքացիությունից հրաժարվելը՝ 150 հազար դրամ
Ազգային ժողովը 65 կողմ և 33 դեմ ձայներով ընդունեց քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը բարձրացնելու նախագիծը։
1990-ականներից քաղաքացիություն շնորհելու համար տուրքը մնացել էր 1000 դրամ, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու համար՝ 25000 դրամ։ Նոր փոփոխության համաձայն՝ քաղաքացիություն ստանալու համար դրույքաչափը կկազմի 50 000 դրամ, իսկ քաղաքացիությունից հրաժարավելու տույժի դրույքաչափը՝ 150 000 դրամ։
Օրինագիծը կազմել է Ներքին գործերի նախարարություն։ Գերատեսչությունը մաքսատուրքերի բարձրացումն անհրաժեշտ է համարում, որպեսզի դրանք համարժեք լինեն ինչպես երկրում առկա գներին, այնպես էլ հարգանք պահպանվի պետական այն ինստիտուտի նկատմամբ, ինչպիսին քաղաքացիությունն է: Վերոնշյալ նախագծով՝ տուրքերի վճարումից ազատվում են քաղաքացիություն չունեցող անձինք և փախստականները։
Կառավարությունն այս որոշումն ընդունել էր 2024 թվականի հոկտեմբերի 17-ին։