ՀայաստանՆորաձևություն

Հայաստանը մասնակցել է հագուստի և նորաձևության միջազգային ցուցահանդեսին

Հայաստանի հագուստի և նորաձևության ոլորտի 18 փոքր և միջին ձեռնարկություններ հունվարի 18-21-ը մասնակցել են Փարիզի միջազգային ցուցահանդեսների շրջանակներում կազմակերպված ճանաչողական այցին:

Այցը հիմնական նպատակն էր մասնակիցներին հնարավորություն տալ ծանոթանալ եվրոպական շուկայի միտումներին, որակի չափանիշներին և կայուն նորաձևության պրակտիկաներին: Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։

Միջոցառումների շրջանակում կազմակերպված է «Who’s Next» ցուցահանդեսը, որը նորաձևության աշխարհի խոշորագույն ցուցահանդեսներից է: Այն հյուրընկալում է ավելի քան 50,000 այցելու և շուրջ 1,500 ապրանքանիշ 100 երկրներից:

Նույն ժամանակահատվածում անցկացվում է նաև «Salon International de la Lingerie» ցուցահանդեսը, որն ընդգրկում է ներքնազգեստի, տնային հագուստի և լողազգեստի ոլորտների առաջատար դիզայներներին ու մատակարարներին:

Այս այցը «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեքային շղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից՝ սերտ համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ: