
Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու ցանկության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 27» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպելու ցանկության մասին։ Նա նշել է, որ կհանդիպի՝ «հանգիստ քննարկելու» փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։
ՌԴ նախագահը հավելել է, որ ելնելով այսօրվա իրողություններից՝ հանգիստ խոսեին բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքիր են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի համար: Իրենք պատրաստ են հանդիպմանը։
Պուտինը Թրամփին անվանել է «պրագմատիկ», ով պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ չի ընդունի, ինչը կարող է վնասել ամերիկյան տնտեսությունը։ Վլադիմիր Պուտինը խոսել է նաև Թրամփի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ միշտ ունեցել են բացառապես գործնական և միևնույն ժամանակ պրագմատիկ ու վստահելի հարաբերություններ։
Միացյալ Նահանգների նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ անհապաղ հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել: Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հունվարին 12-ին հայտարարել է, որ հանդիպման համար նախապատրաստական առաջադրանքներ են ընթանում։
Ավելի վաղ Թրամփը խոստացել էր բանակցել Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին՝ հունվարի 20-ին իր պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո և թերահավատություն էր հայտնել Կիևին ԱՄՆ ռազմական և ֆինանսական աջակցության վերաբերյալ։ Այդ համատեքեստում Թրամփը հայտնել էր, որ պետք է ավարտեն այդ պատերազմը, որը արյունալի խառնաշփոթ է ստեղծում աշխարհում: