ՀայաստանՔաղաքականություն

Ադրբեջանը Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ է կիրառում․ Փաշինյան

Հայաստանը հետախուզական տվյալներ ունի, որ Ադրբեջանը Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ է կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզի։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։

Վարչապետը վստահեցրել է, որ բոլոր հասու միջոցներով փորձ է արվում այդ խնդիրը լուծել։

2024 թվականի սեպտեմբերին, սակայն, Նիկոլ Փաշինյան և Ռուբեն Վարդանյան հեռահար բանավեճ էր եղել։ Փաշինյանը հրավիրված ասուլիսում անդրադարձել էր Ռուբեն Վարդանյանին և մի շարք հարցադրումներ արել։

Չէր ուշացել նաև Ռուբեն Վարդանյանի պատասխանը։