
Տրոլեյբուսների շարժը նույնպես հնարավոր կլինի հսկել Yandex քարտեզի միջոցով
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել են, որ ներդրվել է տրանսպորտի GPS սարքերից ստացվող տվյալների մշակման նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս վերահսկել շուրջ 550 ավտոբուսի շարժն ու երթուղին։ Նախկինում բացակայող 16 երթուղու GPS տվյալները նույնպես տրամադրվում են։
Աշխատանքներ են տարվում վերլուծական գործիքակազմերի ներդրման և կարգաբերման ուղղությամբ, որոնք հնարավորություն կտան դիտարկել և կառավարել երթերը, միջակայքերը և այլն, — հայտարարել է Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը։
Նաև առցանց ռեժիմով հասանելի ավտոբուսների տեսահսկման համակարգը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ նշել է, որ Yandex հավելվածում նախատեսվում են ներառել ոչ միայն «Երևան ավտոբուս» ընկերության շարժակազմերը, այլև՝ «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող տրոլեյբուսները։