ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում մինչև 2040 թվականը նախատեսվում է ունենալ մոտ 500 մեգավատ հզորությամբ հողմային էլեկտրակայաններ

Հայաստանի կառավարությունը նախատեսում է հողմային էլեկտրակայաններ կառուցել։ Նախաձեռնությունը պատկանում է պետությանը։ Նախատեսվում է մինչև 2040 թվականը երկրում ունենալ մոտ 500 մեգավատ հզորությամբ հողմային էլեկտրակայաններ։

Ինչպես նշում է Հայաստանի հողմային էներգետիկայի պոտենցիալի գնահատման ծրագրի թիմի ղեկավար Ալբերտ Հովհաննիսյանը, այս պահին մասնագետնեը Հայաստանի տարբեր մարզերում չափումներ են իրականացնում։ Նա մանրամասնում է, որ հողմային էլեկետրակայանների տուրբինները սկսում են 100 տոկոսով աշխատել 8-10 մ/վ քամու արագության պայմաններում, իսկ իրենց արած չափումներով Հայաստանում քամու միջին ուժգնությունը 10-12 մ/վ է։

Նախնական հաշվարկներով՝ Հայաստանում քամու միջի արագությունը հիմնականում Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում են։ Չնայած այդ չափումները մասնավորի կողմից են արվել, բայց նոր փաթեթ է կազմվում Ասիական զարգացման բանկի 1,2 միլիարդ դոլարի աջակցությամբ՝ չափումներում չսխալվելու համար։

Ըստ կատարած աշխատանքների՝ Հայաստանում հողմային էլեկտրակայանները կարող են տեղադրվել Շիրակի մարզի Քարախաչի լեռնանցքում։ Այնտեղ հնարավոր է տեղադրել 45-50 տուրբին։ Նշվում է, որ կհայտարարվի մրցույթ և կընտրվի միջազգային ընկերություն, որն էլ կիրականացնի նախագիծը։