
Փետրվարի 21-ից ուղիղ չվերթներ կգործեն Երևանից դեպի Դելի
Armenian Airlines ավիաընկերությունը փետրվարի 21-ից մեկնարկում է ուղիղ չվերթներ Երևանից դեպի Դելի։ Սա առաջին ուղիղ ավիափոխադրումն է Հայաստանի և Հնդկաստանի միջև։ Սրա մասին հրապարակել է Հայկական Ավիաուղիները։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, Airbus 321-200 ինքնաթիռով՝ նախատեսված 220 ուղևորի համար։ Երևան — Դելի թռիչքի տևողությունը 4 ժամ 40 րոպե է, հետադարձը՝ 5 ժամ 10 րոպե։
Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Դելի՝ Շերեմետևո միջազգային օդանավակայանից Երևանով տրանսֆերային թռիչքների շնորհիվ։
Նշվում է որ այս տարի նախատեսվում են մի շարք նոր այլ ուղղություններ։ Նշենք, որ հունվարի 26-ին Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշեց Հնդկաստանի Հանրապետության օրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիինէ նշելով, որ համատեղ ջանքերի միջոցով կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները։