
Հայաստանի Սահմանադրական դատարանի փոխնախագահը ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր
Հայաստանի Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանը ընտրվել է ՄԻԵԴ-ի (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) դատավոր Հայաստանից: Ընտրությունը տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)։
Նշվում է, որ նա ՄԻԵԴ-ում կաշխատի 9 տարի։
Հաղորդագրության մեջ նշված է, որ Վահե Գրիգորյանը աշխատանքը մեկնարկում է ընտրվելուց ոչ ուշ, քան երեք ամիս անց։
Դատավորներն ընտրվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան յուրաքանչյուր պետության կողմից առաջադրված երեք թեկնածուների ցուցակից՝ քվեարկության միջոցով։