ՀայաստանՍոցիալական

Եթե մինչև փետրվարի 1-ը չակտիվացնեք ձեր էլեկտրոնային ստորագրությունը, այն կգործարկվի ավտոմատ կերպով

Ինչպես տեղեկացնում է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը, այն քաղաքացիները, ովքեր մինչև նշված ժամկետը՝ փետրվարի 1-ը չեն վճարել և չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպով:

Հիշեցնենք, որ քաղաքացիները ազատվել էին էլեկտրոնային ստորագրության համար նախատեսված 3000 դրամ վճարից։ Էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող նույնականացման քարտերով ևս հնարավոր է ակտիվացնել բջջային էլեկտրոնային ստորագրություն։

Մինչև 2025 թվականի մայիսի 1–ը Հայաստանի բոլոր աշխատող քաղաքացիները պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Դրա համար  պարտադիր պայման է էլեկտրոնային ստորագրության ակտիվացումը։ Սա համարվում է հայտարարագիր ներկայացնելու առաջին քայլը և անհրաժեշտ է նույնականացում անցնելու համար։