ՀայաստանՊատահար

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Հունվարի 31-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ավելի քան 700 աշխատակիցներ գործադուլ են սկսել։ Նրանք պահանջել են աշխատավարձերի 50% բարձրացում (մոտ 130-150 հազար դրամով) և աշխատակիցների ու վերադասի միջև բաց երկխոսության ապահովում։

Աշխատակիցները բողոքել են ինչպես սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունից, այնպես էլ աշխատանքային պայմաններից։ Սրան զուգահեռ ԶՊՄԿ ղեկավարությունը հայտարարություն էր տարածել, որի մեջ նշվում էր, որ եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, ընկերությունը աշխատակիցների զգալի թվին կուղարկի հարկադիր պարապուրդի:

Հիշեցնենք, որ կոմբինատի աշխատակիցների աշխատավարձը 250–500 հազար դրամ է։ Նրանք և նրանց ընտանիքի անդամները օգտվում են նաև առողջապահական ապահովագրությունց։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 4 տարի շարունակ ճանաչվել է Հայաստանի ամենախոշոր հարկատուն։