
Հայաստանի թենիսի ֆեդերացիան նոր նախագահ ունի
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Վարդան Զաքարյանը։ Սրա մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանը:
Փետրվարի 2-ին «Երևան-Մարիոթում» կայացավ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի արտահերթ նիստը, որտեղ քննարկվում էր ֆեդերացիայի նախագահի հարցը։ Նախագահի թեկնածուն մեկն էր՝ Վարդան Զաքարյանը։ Նա Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի որդին էր։ Վարդանը գործարար է և Ծաղկաձորի մարզաբազայի սեփականատերը։
Արտահերթ նիստում ձևավորվել է նաև ֆեդերացիայի խորհրդի նոր կազմը՝ Գևորգ Կարամանուկյան, Վահե Ավետիսյան, Հենրիկ Արսենյան, Լուսինե Գասպարյան, Լուսինե Թորոսյան:
ՀԹՖ-ի նախկին նախագահը գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն էր։ Նա ֆեդերացիան ղեկավարել է 2000 թվականից։
գործարար է, Ծաղկաձորի մարզաբազայի սեփականատերն է։