ՀայաստանՍոցիալական

«Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները

«Էյր Դիլիջանս» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները։ Այս եղեկությունը հայտնել է ավիաընկերության տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը։

«Էյր Դիլիջանսը» փետրվարի 3-ին վաղաժամ զրկվել է օդանավ շահագործողի վկայականից։ Սակայն, տնօրենը ներկայացնում է իրենք են դիմել դադարեցման համար։ Պատճառը օդանավն է եղել։ Այն այժմ Վրաստանում է, և այնտեղ ինքնաթիռ չկա։ Ըստ Հովհաննիսյանի՝ թռիչքները դադարեցվել են, երբ ցանկացել է Վրաստանում մնացած ինքնաթիռը վերադարձնել, սակայն այդ պարագայում նոր ինքնաթիռ պետք է ուղարկվեր Վրաստան։

Հովհաննիսյանը նշում է նաև, որ Եվրոպա չեն կարող թռչել սև ցուցակում լինելու պատճառով, իսկ Ռուսաստան չթռչելու տարբերակը սխալ մրցակցության պատճառով շահութաբերություն չունենալն է։ Նա կարծում է, որ գրասենյակը շարունակելու է իր գործունեությունը, աշխատակիցները տեղում են լինելու, մինչև նոր օդանավ բերեն։

Հովհաննիսյանը հստակ ժամանակահատված չնշեց, թե երբ կվերսկսեն թռիչքները, քանի որ այս պահին օդանավեր ձեռք բերելու հետ կապված խնդիրներ կան։ Ավիաընկերության տնօրենը նաև հայտնեց, որ Թբիլիսի–Երևան–Թբիլիսի թռիչքները կիրականացնի «Georgian airways»–ը։

«Էյր Դիլիջանսի» միակ ինքնաթիռը հայկական ռեգիստրից դուրս էր բերվել հուլիսի վերջին ու հետո գրանցվել Վրաստանում, որտեղից 2016-ին էր տեղափոխվել մեր երկիր: 2015 թվականին ստեղծված «Արմենիա» ավիաընկերությունը 2023 թվականի մարտին վերանվանվեց «Էյր Դիլիջանս»։