ԱշխարհՍոցիալական

Ռուսաստանում ուժի մեջ է մտել անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմը

Հանցագործություն կատարած միգրանտները կամ անօրինական կերպով Ռուսաստանում գտնվողները կներառվեն վերահսկվող անձանց հատուկ ռեգիստրում։ Նրանք պարտավորված կլինեն ոստիկանությանը հստակ լուսանկարով տեղեկություն փոխանցել իրենց գտնվելու վայրի մասին։ Բացի այդ՝ նրանք չեն կարող գնել անշարժ գույք, մեքենա վարել, նոր բանկային հաշիվներ բացել կամ գոյություն ունեցող հաշիվներից ամսական ավելի քան 30 հազար ռուբլի ծախսել, ամուսնանալ։ Որոշ տվյալների համաձայն՝ շուրջ 45 հազար հայ կարող է ենթարկվել այս օրենքին։

Միգրացիոն օրենսդրությունը խախտած անձանց արգելվում է մատուցել որոշակի ծառայություններ, ինչպիսիք են՝ անշարժ գույքի գրանցում, ամուսնության և ծննդյան գրանցում, ինչպես նաև կրթական հաստատություններում գրանցում։ Տուգանքներ են սահմանվել նաև այդ օրենքները խախտողների նկատմամբ։ Դրանց չափը քաղաքացիների համար կկազմի 2-5 հազար ռուբլի, պաշտոնյաների համար՝ 35-50 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 400-500 հազար ռուբլի: