
Քաղավիացիայի տեսուչի վկայականի և օդանավի անձնակազմի անդամի վկայականների նոր ձևաչափեր կներդրվեն
Հայաստանի կառավարությունը պատրաստվում է իրականացնել ավիացիոն անվտանգության բարելավման նոր նախաձեռնություն, որը կապված է քաղավիացիայի տեսուչի վկայականի և օդանավի անձնակազմի անդամի վկայականների նոր ձևաչափերի և օդանավակայաններում ընթացող անվտանգության համակարգերի արդիականացման հետ՝ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիային համապատասխան։
Նախատեսվում է կիրառել նորագույն տեխնոլոգիաներ, որոնք կնպաստեն ուղեբեռների ավելի արագ ու որակյալ զննման գործընթացներին։ Մասնավորապես, կներդրվի «Rapiscan RTT110» նոր տեսակի զննման սարքավորումներ, որոնք կսարքեն ավտոմատ սքանավորման համակարգեր՝ 98%-ով ապահովելով ուղեբեռների զննումը։ Միաժամանակ, 2%-ի համար նախատեսվում է երկրորդային զննման գործընթաց, որը կիրականացվի այլ սարքավորումներով։
Սահմանվել են նաև քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի և օդանավի անձնակազմի անդամի վկայականների
— նոր ձևաչափերը,
— դրանց տրման պայմանները,
— լրամշակվել են օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ աշխատողների և այցելուների մուտքի համար հատկացող անցագրերի տեսակները և ձևաչափերը,
— դրանց հատկացման պայմանները
— օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ անցագիր ստանալու համար դիմած անձանց բժշկական ստուգման պայմանները,
— քաղավիացիայի տեսուչի վկայականի և օդանավի անձնակազմի անդամի վկայականի ստացման համար դիմած տեսուչների և օդաչուների բժշկական ստուգման պայմանները և այլն։
Բժշկական հաստատությունների փորձաքննության արդյունքները պետք է նաև ցույց տան, որ դիմած անձինք չեն գրանցված նարկոլոգիական դիսպանսերներում և չունեն հոգեկան խանգարումներ, չեն տառապում թմրամոլությամբ, չեն օգտագործում թմրանյութեր և քիմիական հոգեմետ նյութեր: