ՀայաստանՄշակույթ

«Անորա» ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում

Կալիֆոռնիայում կայացել է Critics Choice Awards-ի 30-րդ մրցանակաբաշխությունը։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում դերակատարում ունեն նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։

Հիշեցնենք, որ ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին էր արժանացել: Ֆիլմը նաև «Օսկար» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում է:

«Անորա» ֆիլմը կատակերգական դրամա է, որը պատմում է Բրուքլինի Բրայթոն Բիչ թաղամասում բնակվող երիտասարդ մերկապարուհու մասին, ով անսպասելիորեն ամուսնանում է ռուս օլիգարխի որդու հետ։ Երբ տղայի ծնողները տեղեկանում են այս մասին, նրանք Մոսկվայից գալիս են Նյու Յորք՝ փորձելով խզել ամուսնությունը։

Critics Choice Awards-ի 30-րդ մրցանակաբաշխությունը պետք է տեղի ունենար հունվարի 12-ին, սակայն Լոս Անջելեսում բռնկված հրդեհների պատճառով այն մի քանի անգամ հետաձգվել է։