ՀայաստանՊատահար

Ձերբակալվել է սպանության փորձ կատարած տղամարդը

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ոստիկանները սպանության փորձ կատարած 48-ամյա տղամարդուն վնասազերծել և ձերբակալել են։ Նա փետրվարի 9-ին Ջրաբեր գյուղում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում կրակոցներ է հնչեցրել։ Նախնական տեղեկություններով պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա տղամարդը գնացել է Նոր Գյուղ համայնքում գտնվող 40-ամյա տղամարդու տուն, սպանելու նպատակով հարձակվել այնտեղ գտնվող 36-ամյա տղամարդու վրա։ Նա նույն վայրում գտնվող էլեկտրոնային սղոցով հարվածել է 36-ամյա տղամարդու գլխին, վերցրել կացին, կրկին հարվածներ հասցրել նրան, ինչից հետո իր մոտ գտնվող ատրճանակից կրակոցներ արձակել օգնության հասած 40-ամյա տղամարդու վարած «Կիա» մակնիշի մեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս ստացել է հրազենային վնասվածք։

Երկու քաղաքացիները, որոնք վիրավորվել են վիճաբանության ժամանակ, դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ոստիկաններից փախչող 48-ամյա տղամարդը կրակ է բացել նաև նրանց ուղղությամբ, որի արդյունքում պարեկային ավտոմեքենան է վնասվել։ Այնուամենայնիվ ոստիկաններին հաջողվել է վնասազերծել և ձերբակալել նրան։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված վիճակում։ Փամփշտատուփի մեջ առկա է եղել ևս 1 փամփուշտ, իսկ գրպանում 3,15 գրամ դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։