ՀայաստանՏնտեսություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտվել է։ Աշխատակիցներն ընդունել են ղեկավարության ներկայացրած առաջարկները։ Կոմբինատում փետրվարի 11-ից արտադրական գործընթացները կվերագործարկվեն։ Ղեկավարությունը խոստացել է բարձրացնել աշխատավարձերը, բարելավել աշխատանքային պայմանները և առողջապահական ապահովագրության համար նոր մրցույթ սահմանել։ Համաձայնությանը կողմերը եկել են երկուստեք փոխզիջումներով․ քաղաքացիները համաձայնել են աշխատավարձի 20 տոկոս բարձրացմանը՝ հրաժարվելով 120-150 հազար դրամով ավելացնելու պահանջից, կոմբինատի ղեկավարությունն էլ բարձրացրել է աշխատավարձերը։

Գործադուլ հայտարարած աշխատակիցները նշել են նաև, որ իրենք պահանջել են բացառել բողոքի ակցիաների մասնակիցների հետապնդումը։ Աշխատանքից հեռացված 8 հոգու հրամանները կքննարկվեն նախ վերադասների հետ։ Եթե անհրաժեշտություն առաջանա՝ նաև դատական կարգով գործը կքննվի։ Վերջիններս նույնիսկ աշխատանքից հեռացվելուց հետո էլ շարունակել էին իրենց պայքարը։

Ընդհանուր առմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլը տևել է 11 օր։ Ընկերությունը հայտարարել է, որ օրական շուրջ 400 միլիոն դոլարի վնաս է կրել աշխատանքի դադարեցման պատճառով, պետությանն էլ 100 միլիոն դոլարի հարկ չի վճարվել։ Վերջին անգամ ԶՊՄԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են 2018 թվականին