ՀայաստանՍոցիալական

Հայաստանում քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր

Հայաստանում 2026 թվականից քաղաքացիները կստանան նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր, որոնք կունենան կենսաչափական տվյալներ: Այս փոփոխությունը պայմանավորված է անվտանգության մակարդակի բարձրացմամբ և փաստաթղթերի միջազգային չափանիշներին համապատասխանեցմամբ։ Դրանք  հնարավորություն են տալու Հայաստանի քաղաքացիներին սահմանն անցնել այդ թվում՝ առանց ֆիզիկական կոնտակտի որևէ սահմանապահի հետ, այդ թվում՝ եվրոպական սահմանին։

Նոր համակարգի ներդրման նպատակով հայտարարված մրցույթին մասնակցելու համար երկու ընկերություն են դիմել՝ գերմանական AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A. և ֆրանսիական IDEMIA Identity & Security France SAS and A.C.I. Technology S.à.r.l. ։

Փետրվարի 10-ին Ներքին գործերի նախարարությունում բացվել են մրցութային հայտերը։ Մինչև մարտի 30-ը գնահատվելու են ներկայացված առաջարկները, իսկ մարտի 31-ին հայտնի կլինի, թե որ ընկերությունն է ստանձնելու նոր համակարգի ներդրումը։