
2023-24 թվականներին պետությանն է վերադարձվել շուրջ 30 մլն դոլար
Կառավարության փետրվարի 13-ի նիստում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իր զեկույցում նշել է, որ 2023-2024 թվականների ընթացքում համայնքային շահերի գործառույթի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում պետությանն է վերադարձվել շուրջ 30 մլն դոլար։ Վարդապետյանը անդրադարձավ նաև ապօրինի գույքի բռնագանձման հարցին։ Նա նշեց, որ այս պահին դատախազությունը պահանջում է բռնագանձել 270 շարժական, 1381 անշարժ գույք։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախագահ Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ Դատախազութայն հայցերի հիման վրա Երևանում ու Կոտայքի մարզում գտնվող 7 անշարժ գույք վերադարձվել է պետությանը։ Դրանց ընդհանուր կադաստրային արժեքը կազմել է շուրջ 1 մլրդ 732 միլիոն դոլար։ Ամենամեծ կադաստրային արժեքով գույքը կազմել է 730 մլն դոլար։ Դրանք երկուսն են եղել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստում հայտարարեց այդ տարածքների հասցեները․ մեկը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 8 հասցեում գտնվող 2 հա մակերեսով հողամասն է, մյուսը՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հողամաս հասցեում գտնվող 1.2 հա մակերեսով հողամասը. արժեքը՝ 730 մլն 462 հազար դրամ: