ՀայաստանՍնունդ

2024-ին 2023-ի համեմատ Երևանում շաուրմայի առաքումը աճել է 134 տոկոսով

Ըստ Yandex Go Food ծառայության հետազոտության՝ 2024 թվականի ընթացքում 1200 հարցվածների առցանց հարցումը և ընկերության սեփական վիճակագրությունը ցույց է տվել, որ Երևանում սննդամթերքի առաքման շուկան կայուն է մնացել։

2024-ին 2023-ի համեմատ ամենամեծ աճը ցույց է տվել շաուրմայի առաքումը` 134%: Պիցցայի առաքումն աճել է 26%-ով, խմիչքներինը՝ 35%-ով։ Բացասական դինամիկա են ցուցաբերել ապուրները (-4%)։

Նախորդ տարի առաքման ծառայությունների միջոցով պատրաստի սնունդ պատվիրողների տոկոսն աճել է 10%-ով։ Ռեստորաններից ուղիղ առաքումը մնացել է կայուն, բայց պատրաստի սնունդ ամռանը խանութներից ավելի հազվադեպ է պատվիրվել, քան մյուս ժամանակներում։

Պատվերներ ամենահաճախն իրականացնում են տուն, ինչպես նաև գրասենյակներ: Հարցվածների գրեթե 40%-ը առաքման որակի հիմնական չափանիշ է համարում արագ առաքումը։ Դրան հաջորդում է սննդի տաք վիճակում հասնելը: Հարցվածների մեկ քառորդից պակասը նշել է անվճար առաքման կարևորությունը: