
Մշակութային միջոցառումներ են կազմակերպվել դիվանագիտական ներկայացուցիչների համար
Հայաստանի ազգային պատկերասրահում փետրվարի 12-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախաձեռնված մշակութային միջոցառումների շարքը։
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը: Նա շնորհակալություն է հայտնել համագործակցության և հյուրընկալության համար և ասել, որ ուրախ կլինի այս ամենի շարունակական լինելու համար։
Այցի շրջանակներում դիվանագետները ծանոթացնել են պատկերասրահի հավաքածուի մի մասին, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարության ու Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ իրականացված նախագծերին: