ՀայաստանՔաղաքականություն

Գյումրիում նշանակվել է արտահերթ ընտրության օրը 

2024-ի դեկտեմբերին եղած նիստի ժամանակ դադարեցվել է Գյումրու ավագանու լիազորությունները և արտահերթ ընտրության որոշում է կայացվել։ Այն տեղի կունենա մարտի 30-ին։ 

Կառավարությունը հիմնավորում է, որ Գյումրի համայնքի ավագանու վերջին նիստը գումարվել է 2024 թվականի սեպտեմբերի 9-ին: Ըստ օրենքի՝ կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում: Այս դեպքում՝ եռամսյա ժամկետը լրացել է դեկտեմբերի 10-ին: 

Հիշեցնենք, որ Բալասանյան դաշինքի ավագանու անդամները քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ վայր են դրել մանդատները։ Գյումրիի իշխող ուժը այս որոշումն ընդունել է դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու և ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումից հետո։ Վերջիններս անցնում են Գյումրիի Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով ։ ԱՄՆ-ում գտնվող Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել ։ Իսկ նրա որդին ձերբակալվել, ապա 70 միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքի տակ է։