ՀայաստանՍոցիալական

Հայտարարագրով վճարի հետ վերադարձման շրջանակները ընդլայնվել են 

Այսօր՝  փետրվարի 13-ին եղած նիստում վարչապետը նշեց , որ սոցիալական վճարի հետվերադարձի շրջանակները ընդլայնվում են։ Այժմ ծրագրից կկարողանան օգտվել նաև այն քաղաքացիները, ովքեր տուն են վարձով տվել և դրանից եկամտային հարկ են վճարել։ 

Ըստ Փաշինյանի՝ մարդիկ կարող են ուսումնական հաստատությունների և նախակրթարանների ուսման վճարների, առողջապահության ապահովագրության, արվեստի դպրոցների , արտադպրոցական կազմակերպությունների ամենատարբեր կրթական ծրագրերի ՝ լեզվի, սպորտի, ինժեներական խմբակի, IT խմբակների համար  իրենց վճարած գումարները համընդհանուր հայտարարագրման արդյունքում հետ ստանալ։   

Հիշեցնենք, որ մինչև հիմա ընդունված էր , որ հայտարարագրման շրջանակներում սոցիալական կրեդիտներով քաղաքացիները կարող էին հետ ստանալ մանկապարտեզների, դպրոցների և բուհերի ուսման վարձերի պարագայում և առողջապահության ապահովագրության դեպքում: