
Հուշարձանները նոր կարգավիճակ են ստացել
ՀՀ ԿԳՄՍՆ նախարարության փորձագիտական հանձնաժողովի առաջին նիստում որոշվել է Երևանի և մի շարք մարզերում գտնվող հուշարձաններին կարգավիճակ տալ։
Երևանից ներկայացվել է միայն Նոր Նորք վարչական շրջանի գոտևորման նախագիծը։
Հուշարձանի կարգավիճակ են ստացել ՝
Արագածոտնի մարզի
— Բյուրական գյուղի «Արագած» գիտահետազոտական կայանը (1943 թ.)
— Անտառուտ գյուղի «Նոր Ամբերդ» գիտահետազոտական կայանը (1960 թ․)
— Ոսկեվազ գյուղի Սբ․ Հովհաննես եկեղեցու պարսպի շքամուտքը (XIX դ․)
-Շամիրամ գյուղի դամբարանադաշտ (մ.թ.ա. 2-1-ին հազ.), «Քաղաքատեղի Շամիրամ» (Ք․ ա․ II-I հազ․, պետ․ ցուցիչ՝ 2․81․1)
Լոռու մարզի
-Լորուտ գյուղի դամբարանադաշտը (մ.թ.ա. III-II հազ․)
Գեղարքունիքի մարզի
-Վարդենիս քաղաքի «Վարդենիս քաղաքի մուտք» կոթողը (1968 թ․) , Ձորագյուղի ձիթհանը (XIX դ.) և խաչքարը (XI-XII դդ.)
-Կախակն գյուղի Խոջաղուլի տապանաքարը (1695 թ․)
Վայոց ձորի մարզի
-Եղեգիս գյուղի Եղեգիս-1 քարայր-կացարանը, (էնեոլիթյան ժամանակաշրջան)։
Արարատի մարզի
-Լանջանիստ գյուղի «Գյուղատեղի Մոշաղբյուր», (XIII-XX դդ.,),
-Սբ․ Սարգիս եկեղեցի (XIX դ.),
-գյուղատեղի «Սպիտակ վանք» (XIII-XVII դդ.),
Սյունիքի մարզի
-Խոտ գյուղի «Գյուղատեղի Խոտ» (10-20-րդ դդ.,) և
-Սյունիքի մարզի բնակատեղի-գյուղատեղի Հին Գորիս (Կյորես, Ք. ա. 1 հազ.-Ք. հ.-20 դդ. սկիզբ) հուշարձանի օգտագործման ծրագիրը:
Նախագիծը ընդունվելու դեպքում, ըստ ընդունված կարգի, ցանկը կուղարկվի համայնքի ղեկավարների համաձայնեցմանը , որից հետո կհաստատվի ԿԳՄՍՆ նախարարության կողմից։