
Բաքվում կայանալիք Աշխարհի գավաթի երկրորդ փուլին հայ մարմնամարզիկները չեն մասնակցի
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի առաջին փուլը, որտեղ մեծահասակների կազմում իրենց դեբյուտը կնշեն Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը: Սրա մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Ֆեդերացիան տեղեկացնում է, որ Աշխարհի գավաթի երկրորդ փուլին, որը կայանալու է Բաքվում, Հայաստանի հավաքականը չի մասնակցի:
Աշխարհի գավաթի առաջին փուլին Հայաստանը 5 ներկայացուցիչ կունենա։ Գավաթին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը:
Նշենք, որ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը 2014 թվականին օղակների վարժությամբ դարձել է Աշխարհի գավաթակիր։ 2024 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ 2012 թվականի Աշխարհի գավաթի արծաթե ու 2013 թվականի բրոնզե մեդալակիր է հենացատկ վարժությամբ։