ՀայաստանՍոցիալական

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերը զեղչվել են 25 տոկոսով

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի համար գարնանային զեղչեր են հայտարարվել։ Տոմսերը զեղչվել են 25 տոկոսով։ Զեղչված տարբերակով տոմսերը կունենա հետևյալ գները․ 9085 դրամ՝ «պլացկարտ», 11․885 դրամ՝ «կուպե», 13․875 դրամ՝ «կուպե կամֆորտով», 18․375 դրամ՝ «կուպե երկտեղանոց»։ Զեղչը կգործի մինչև մարտի 31-ը։ Սրա մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Տոմսի արժեքը ներառում է անկողնային պարագաներ, ապահովագրություն և կոմիսիոն վճարներ։ Մինչև 5 տարեկան երեխաները կարող են երթևեկել անվճար, սակայն առանց առանձին նստատեղ զբաղեցնելու: 5-ից 10 տարեկան երեխաների համար գործում է հատուկ սակագին: Տոմսերը կարելի է ձեռք բերել Երևան, Արմավիր, Գյումրի, Վանաձոր և Թբիլիսի երկաթուղային կայարանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց՝ պաշտոնական կայքում www.railway.am.

Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքը Երևանից մեկնում է ամսվա զույգ օրերին, Թբիլիսիից՝ կենտ օրերին։ Ուղևորների հարմարավետության համար գնացքն աշխատում է գիշերը։ Երևանից մեկնում է 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին: Ճանապարհորդության ժամանակը տատանվում է 10 ժամից մինչև 10 ժամ 30 րոպե: