ՀայաստանՍոցիալական

Երևանում միասնական տոմսային համակարգով ձեռք է բերվել ավելի քան 123 հազար տոմսային փաթեթ

Հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում Երևանի միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123․293 տոմսային փաթեթ։ Այս մասին հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Արտոնյալ և անվճար ուղևորության իրավունք ստացածների տոմսային փաթեթների թիվը կազմել է 20889։

Քաղաքապետարանի տվյալներով՝ մայրաքաղաքում ամեն շաբաթ իրականացվում է ավելի քան 1 միլիոն ուղևորափոխադրում։ Այստեղից կարելի է եզրակացնել որ 6 շաբաթվա ընթացքում ձեռք բերված տոմսային փաթեթների թիվը բավականին քիչ է։

Հիշեցնենք, որ միասնական տոմսային համակարգը ամբողջովին սկսել է գործել հունվարի 1-ից։ Փետրվարի 1-ից էլ ուժի մեջ է մտել տրանսպորտային համակարգի նոր սակագին՝ 150 դրամ։ Այս ամենը դարձել էր հանրային բողոքների առիթ։ Տրանսպորտի սակագնի բարձրացմանը զուգահեռ Երևանում սկսվել են բողոքի ակցիաներ, որոնք շարունակվում են մինչև այսօր։