ԿրթությունՀայաստան

Հիմա հայրենասիրությունը հռչակվել է կեղծ կատեգորիա․ պատմաբան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի նոր հրամանով ուժը կորցրած են ճանաչվել 2022-2024 թթ. հաստատված՝ «Հայրենագիտություն» բնագավառի («Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ, «Հայոց պատմություն» 7-12-րդ դասարանների առարկաների) առարկայական չափորոշիչը և ծրագրերը: Մեկ այլ հրամանով հաստատվել են  «Հայրենագիտություն» բնագավառի («Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ ու արդեն «Հայաստանի պատմություն» 7-12-րդ դասարանների առարկաների) առարկայական ծրագրերը, ապա նաև՝ առարկայական չափորոշիչը: Արդյունքում՝ էական փոփոխություններ են կատարվել «Հայրենագիտություն» բնագավառի առարկաների ծրագրերում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հրապարակած հրամանի մեջ կարելի է տեսնել, որ նոր առարկայական ծրագրերից ջնջվել կամ վերաձևակերպվել են մի շարք թեմաներ, որոնք վերաբերել են հայապահպանությանը, ազգային ինքնությանն ու միասնականությանը։ Այս թեմայով զրուցել ենք պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանի հետ։

Ինչպե՞ս եք բացատրում «Հայոց պատմություն» առարկայի վերանվանումը «Հայաստանի պատմություն»։ Դա, ըստ Ձեզ, ինչո՞վ կարող է ազդել ազգային ինքնագիտակցության ձևավորման և պատմական գիտակցության վրա։

Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա դա դպրոցի սաների վրա։

Ինչո՞ւ են դպրոցական ծրագրերից աստիճանաբար դուրս մղվում Արցախյան հիմնախնդրին վերաբերող թեմաները։

Եթե Արցախի վերաբերյալ թեմաներ չկան, ու դուք դա բացատրում եք քաղաքական դաշտում տեղի ունեցող փոփոխություններով՝ այդ դեպքում ինչո՞ւ են հանվել նաև հայապահպանությանը, միասնականությանը և այլ թեմաներին վերաբերող բովանդակային պահանջները։

Փոփոխությունները պատմագիտական մոտեցումների հիման վրա են արվել, թե՞ ավելի շատ քաղաքական նպատակներ ունեն։

Իսկ գիտական կամ պատմական հիմնավորումներ կա՞ն, որոնք կարդարացնեն այդ փոփոխությունները։ Նոր հրատարակված գրքերի մեջ ինչ-որ դրական կողմեր կա՞ն։

Իսկ ո՞ր դասարանի «Հայոց պատմության» դասագիրքն է ավելի խնդրահարույց։

Ո՞րն է ամենամեծ խնդիրը, որին հանգել ենք դասագրքերի փոփոխության արդյունքում։

Վերադառնալով թեմային՝ կարո՞ղ ենք ասել, որ նոր հրատարակվող 11-րդ դասարանի դասագրքերն էլ կարժանանան նույն ճակատագրին և էլի մեծ քննարկումների առիթ կդառնան։