ՀայաստանՏնտեսություն

Իրանական նավահանգիստը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր մաս․ հայկական ընկերությունը կսկսի բեռներ տեղափոխել

Հայկական ընկերություններից մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել իրանական «Չաբահար» նավահանգիստը ազատ առևտրի գոտում գրանցվելու և լոգիստիկ գործունեություն սկսելու վերաբերյալ։ Սրա մասին հայտնել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից։

Նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը մասնավոր ներդրողների հետ այցելել էր Իրանի «Չաբահար» նավահանգիստ։ Գերատեսչությունը նշում է, որ այդ ժամանակ հայկական ընկերությունների և իրանական կողմի միջև փոխըմբռնման և համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Բեռանփոխադրումների արժեքների մասին տվյալներ Հայաստանը դեռ չունի։ Նախարարությունից նշում են, որ անհրաժեշտ է որոշակի քանակությամբ բեռների փոխադրումներ իրականացնել։ Դրանց ուղղությամբ ներկայում աշխատանքներ են իրականացվում։ Նավահանգիստը կարևոր է «Խաղաղության խաչմերուկ» համատեքստում։ Այն կապելու է Հայաստանը Հնդկաստանին։ Ըստ նախագծի, ենթադրում է բեռների տեղափոխում Հնդկաստանի «Մումբայ» նավահանգստից մինչև «Չաբահար», այնուհետև ցամաքային ճանապարհով Հայաստան, ապա՝ Վրաստան։

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլաքշի Սահա Սինհան 2023 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Հնդկաստանը Հայաստանի համար կդյուրացնի Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը, քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է։ Իրանից ևս դրական են արձագանքում նախագծի իրականացմանը։ Չնայած դրան՝ սա կնպաստաի Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրի աճին։ Սրա մասին դեռևս նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր Իրանի առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքին։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան այդ ժամանակ նշել էր, որ Հայաստանն արդեն մուտք է ստացել դեպի իրանական Չաբահար նավահանգիստ։ Նա հավելել էր, որ ԵԱՏՄ բոլոր երկրների ներկայության համար «Չաբահարում» արդեն պատրաստ են ենթակառուցվածքներ։