ՀայաստանՍպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի 61-ամյա հոլանդացի մասնագետը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը Ջոն վան’տ Սխիպն է։ Հոլանդացի 61-ամյա մարզչի հետ պայմանագիրը կքնվել է 1+1 ձևաչափով․ մեկ տարի մարզելուց հետո նա կարող է ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը փետրվարի 17-ին մարզչին ներկայացրել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին։ ՀՖՖ Գործկոմը հաստատել է Վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Սխիպի մարզչական կարիերան սկսվել է 1996/97 մրցաշրջանից։ Նա գլխավորել է «Այաքսի» մինչև 17 տարեկանների թիմը։ 2004-ից 2008 թվականներին եղել է Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզչի օգնական։ Մարզել է նաև Հունաստանի հավաքականը 2019-2021 թվականներին, ինչպես նաև հոլանդական մի շարք թիմեր։ Վերջին ակումբը «Այաքսն» էր, որը գլխավորել է 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։