
Զեղծարարություն՝ ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում
Հայաստանի կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ վերջին շրջանում ավտոմեքենաների սեփականատերերը հաճախ բախվում են ավտոմեքենայի պարտադիր ապահովագրության հետ կապված խարդախությունների։ Խաբեբաները, ներկայանալով որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներին առաջարկում են գնել ապահովագրական պայմանագրեր հեռավար եղանակով։ Այդ պայմանագրերը չունեն իրական ապահովագրություն։ Արդյունքում՝ խարդախները որոշ դեպքերում տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր՝ ավելի կարճ ժամկետով, քան խոստացված է։
Ըստ այդմ՝ քաղաքացիներից խաբեությամբ կորզվում են գումարներ՝ առանց ապահովագրական պայմանագրեր կնքելու: Խնդիրը բացահայտվել է գերատեսչությունների աշխատանքների և քաղաքացիների ահազանգերի արդյուքնում։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հաստատում է, որ խարդախությունների դեպքերը բազմապատկվել են։ Նրանք հորդորում են քաղաքացիներին լինել զգոն։ Հնարավոր է, որ այս իրավիճակից տուժողները հիմնականում այն վարորդներն են, ովքեր փորձում են ժամանակ կամ ավելի էժան տարբերակ գտնել ավտոմեքենաների ապահովագրություն իրականացնելու համար։ Սակայն խարդախների ձեռքերը հայտնվելով՝ նրանք կարող են կանգնել ավելի մեծ խնդիրների առաջ։
Հիշեցնենք, որ ավտոմեքենայի պարտադիր ապահովագրության պայմանագրերը կնքվում են միայն լիցենզավորված ապահովագրական ընկերությունների կամ նրանց պաշտոնական գործակալների միջոցով։ Առցանց տարբերակով պայմանագիր կնքելիս պետք է օգտվել միայն վստահելի աղբյուրներից։ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում նշված լիցենզավորված ապահովագրական կազմակերպությունների թիվը 9-ն է։