ՀայաստանՊատահար

Մերձավանում սպանության գործով ևս մեկ անձ է կալանավորվել

Մերձավանում զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Այժմ կալանքի տակ է գտնվում 4 անձ։ Ընդհանուր առմամբ՝ գյուղապետ Մհեր Ախտոյանի տան դիմաց տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 9 հոգու։ Նրանցից երկուսը ձերբակալվել են փետրվարի 5-ին, մեկը՝ փետրվարի 6-ին, մյուսը՝ փետրվարի 18-ին։ Քննչական կոմտեից հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել սպանության, խուլիգանության ու ապօրինի զենքի օգտագործման հոդվածներով։

Կրակոցների հետևանքով մահացել էր գյուղապետի հորաքրոջ որդին՝ Գրիգոր Օհանյանը, և նրա ընկերը։ Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ նրանք փորձել են կանխել գյուղապետի տան վրա հարձակումը, բայց իրենք են վիրավորվել։ Նախնական տվյալներով՝ սպանության պատճառը եղել է նախորդիվ տեղի ունեցած վիճաբանությունը՝ ավտոմեքենայի մեջ բարձր երաժշտություն միացնելու և գյուղի մեջ արագ վարելու համար։