ՀայաստանՏեխնոլոգիա

ՏՏ ոլորտում ընկերությունների ու աշխատակիցների թիվը նվազել է

Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը տարեկան ժողովի ընթացքում հայտարարել է, որ ՏՏ ընկերությունների աշխատակիցների թիվը 2024 թվականին նվազել է շուրջ 2000-ով։ Չնայած դրան՝ Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2024 թվականին աճել է 14,5%-ով։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի վերջի դրությամբ ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում աշխատել է շուրջ 45,6 հազար մարդ։

Ինչպես նշում է Կարապետյանը, 11 հազար ընկերություններից շուրջ 5 հազարը այլևս չի գործում։ Նա բացատրել է, որ նվազման պատճառը հիմնականում պայմանավորված է դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի աճով։ 2022 թվականին աճել է մոտ 20 տոկոսով։ Դրա պատճառով տեղական ընկերությունների աշխատանքի ինքնարժեքը դոլարային արտահայտությամբ աճել է, և, հետևաբար, նրանք ավելի քիչ մրցունակ են դարձել գնային առումով: Հիմա շատ ընկերություններ նվազագույն շահույթ ունեն։

Այս իրավիճակի պատճառ է նաև ծրագրավորման մեջ արհեստական ​բանականության և լեզուների խոշոր մոդելների (LLM) աճող կիրառությունը։