ՀայաստանՍոցիալական

Ի՞նչ փոփոխություններ կլինեն Հայաստանում՝ կապված ձյան առատ տեղումների հետ

Փետրվարի 20-ին Հայաստանում սկսած առատ ձյան հետևանքով մայրաքաղաքը կաթվածահար է եղել։ Գագիկ Սուրենյանը հայտարարել է, որ 10 ժամվա ընթացքում տեղացել է 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային։ Նույն իրավիճակն է նաև մարզերում։ Մի շարք ճանապարհներ շարունակում են փակված մնալ առատ ձյան և բքի պատճառով։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ դպրոցներում փետրվարի 21-ի դասերը կհետաձգվեն՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով։

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նույնպես հայտնել է, որ վաղվա դասապրոցեսը, ինչպես նաև քննությունները չեղարկվում են՝ հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները: Մեր տեղեկություններով՝ մյուս համալսարաններում նույնպես դասախոսների հետ ներքին պայմանավորվածության և ղեկավարների համաձայնությամբ մի շարք ուսանողներ դասի չեն գնալու։

Սակայն Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ մանկախարտեզները իրենց աշխատանքները շարունակելու են, որպեսզի աշխատող ծնողները կարողանան աշխատանքի գնալ։ Միևնույն ժամանակ նա խորհուրդ է տվել քաղաքացիներին դուրս գալ տնից միայն խիստ անհրաժեշտությանը դեպքում, վարել ավտոմեքենա, որը պարտադիր կունենա ձմեռային անվադողեր։ Նա խնդրել է գործատուներին հնարավորության դեպքում իրենց աշխատակիցների աշխատանքը կազմակերպեն հեռավար տարբերակով։

Հաշվի առնելով առատ ձյան տեղումները՝ «Երքաղլույս» ընկերությունից հայտնում են, որ Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշեր։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին տեղացած ձյունը մեծ վնաս էր պատճառել բնակիչներին՝ խափանելով քաղաքի երթևեկությունը։