ՀայաստանՏնտեսություն

Երևանում առանձնատների վաճառքի քանակը նվազել է, մի քանի մարզում՝ աճել

Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վիճակագրությունից հայտնի է դարձել, որ 2024 թվականին Երևանում անհատական բնակելի տների 1313 գործարք է կատարել։ Մայրաքաղաքում առանձնատների առուվաճառքի ծավալը երկրորդ տարին անընդմեջ կրճատվել է (2022 թվականին՝ 2021, 2023 թվականին՝ 1 472)։

2024 թվականին ամենաշատ տները վաճառվել են Էրեբունում և Շենգավիթում, համապատասպանաբար 224 և 220 տուն։ Հետո Կենտրոն վարչական շրջանն է, որտեղ վաճառվել է 183 տուն։ Աջափնյակը երրորդն է (132): Արաբկիրում վաճառվել է 130 տուն, Մալաթիա-Սեբաստիայում՝ 126, Քանաքեռ-Զեյթունում՝ 73, Նորք-Մարաշում` 58, Ավանում` 53, Դավթաշենում` 51, Նոր Նորքում` 45, Նուբարաշենում` 18։

Առուվաճառքի գործարքների թիվն ավելացել է Դավթաշենում (+13) և Շենգավիթում (+15), Աջափնյակում չի փոխվել, մնացած բոլոր շրջաններում նվազել է։

Կենտրոնում նվազագույն գինը կազմել է 411,7 հազար դրամ (մոտ 1 040 դոլար), առավելագույնը՝ 4 մլն 331 հազար (գրեթե 10 900 դոլար): Նորք-Մարաշում նվազագույն գինը կազմել է 190,5 հազար դրամ (480 դոլարից մի փոքր պակաս), առավելագույնը` 1 մլն 578 հազար դրամ (մոտ 3 960 դոլար), Քանաքեռ-Զեյթունում՝ համապատասխանաբար 167,5 հազար դրամ (420 դոլար) և 1 մլն 592 հազար (մոտ 4 000 դոլար)։

Մարզերում գործարքների քանակի նվազում կա հատկապես Երևանին մոտ մարզերում՝ Կոտայքում, Արարատում, Արմավիրում ու Արագածոտնում։ Սակայն, աճ է գրանցվել Տավուշում, Սյունիքում ու Գեղարքունիքում։ Մարզերում տների գնի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Դիլիջանում՝ 1քմ-ն՝ 560 հազար դրամ։ Ամենացածր գինը գրանցվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ մեկ քառակուսի մետրի համար 37 հազար դրամ (90 դոլարից մի փոքր ավելի):