ՀայաստանՔաղաքականություն

Էդգար Ղազարյանի նկատմամբ դատարանը կիրառեց վարչական վերահսկողություն

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը վարչական վերահսկողություն կիրառեց Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ։

Նա իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, հարկադիր կատարողների վերաբերյալ։ Սրա մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Մեղադրանքի հիմքում ՍԴ դատավորների մասին արատավոր տեղեկություններ տարածելն է, օրինակ այն արտահայտությունը, թե Վահե Գրիգրյանը ապօրինի է դարձել ՍԴ դատավոր։

Էդգար Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-դ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը։

Առաջադրված մեղադրանքը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Ավելի վաղ Ղազարյանի նկատմամբ նաև բացակայելու արգելք խափանման միջոց էր ընտրվել։