
Հայտնի է, թե երբ կվերսկսվեն դասերը դպրոցներում
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով: Սրա մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Փետրվարի 21-ին դասերը չեղարկվել էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցմամբ՝ փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով։