
Երևանում բացվել է մարշալ Բաղրամյանի թանգարանը
Հայրենական պատերազմի մեծ հաղթանակի 80-ամյակին ընդառաջ, Երևանում բացվել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի առաջին թանգարան-կենտրոնը։ Թանգարանը տեղակայված է ՀՀ վետերանների միավորման շենքում։ Այն պատմում է լեգենդար զորավարի կյանքի ու ռազմական գործունեության մասին։ Այն ներկայացնում է Մարշալ Բաղրամյանի կյանքի բոլոր փուլերը՝ ծննդյան օրից մինչև պատերազմական ժամանակաշրջանն ու հետպատերազմյան գործունեությունը: Ցուցահանդեսում ներկայացված են անձնական իրեր կամ դրանց կրկնօրինակներ: Թանգարանը բաց կլինի նաև դպրոցականների համար:
Արարողությանը ներկա էր նաև Բաղրամյանի թոռ Իվան Բաղրամյանը: Նա թանգարանին է նվիրել պապիկի մասին իր հիշողությունները, որոնք հրատարակվել են Ռուսաստանում, ինչպես նաև մարշալի անձնական ժամացույցը:
Ցուցահանդեսին ներկայացված է 20-ից ավելի արխիվային լուսանկար, ցուցադրությունը կլինի մեկ շաբաթ՝ Վետերանների միությունում։
Թանգարան-կենտրոնի ստեղծման աշխատանքներն տևել են հինգ ամիս։ Միջոցառմանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգից բարերար Հրաչյա Պողոսյանը, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը (Արթուր Սողոմոնյան), ԱՊՀ Անմահ գունդը (Մհեր Ավետիսյան), ինչպես նաև գործարար Գագիկ Ծառուկյանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բաղրամյանը ղեկավարել է Կարմիր բանակի տարբեր զորաջոկատներ և եղել տարբեր ռազմաճակատներում։ Նա աչքի է ընկել 1943-1944 թվականներին՝ Կուրսկի ճակատամարտում, Բելառուսի ազատագրման ժամանակ («Բագրատիոն» օպերացիա) և այլ խոշոր ռազմական գործողություններում։ Նա դարձավ խորհրդային բանակի առաջին հայազգի մարշալը։