Քաղաքացիների կողմից առաջարկվող բյուջետավորման ծրագիրն ընդլայնվել է՝ ընդգրկելով 21 համայնքի
Հայաստանի կառավարությունն ընդլայնում է տեղի բնակիչների նախաձեռնությամբ իրականացվող համայնքային ծրագրերի ֆինանսավորումը։ Այսինքն, համայնքների բնակիչները կարող են ծրագրերի առաջարկներ անել, որոնք կդրվեն համայնաքապետարանների կայքում քվեարկության։ Ավելի շատ հավանումներ ստացած ծրագրերը կառավարության ֆինանսավորմամբ կիրականացվեն։
Նախորդ տարի ծրագիրը թեստային ռեժիմով մեկնարկել է չորս համայնքներում՝ Աշտարակում, Արմավիրում, Աբովյանում և Ջերմուկում (ներառյալ համանուն քաղաքներն ու հարակից գյուղերը): Այն ժամանակ դրա իրականացման համար հատկացվել էր 500 մլն դրամ։
Այս միջոցներով իշխանությունները սկսեցին ֆինանսավորել ծրագրերը՝ հիմնվելով համայնքի մարդկանց խնդրանքների վրա: Հայտերը կարող են տեղադրվել համայնքապետարանօի կայքում։ Ընտրությունը կատարվում է առցանց քվեարկության միջոցով:
Նախորդ տարի ընտրված ծրագրերի արժեքի առնվազն 20%-ը պետք է կատարեր հենց համայնքապետարանը: Արդյունքում ֆինանսավորվել էր 8 նախաձեռնություն՝ երեքը Արմավիրում, երկուսը՝ Աշտարակում և Աբովյանում, մեկը՝ Ջերմուկում։
2025 թվականին ծրագրի ֆինանսավորումը կկրկնապատկվի։ Մասնակից համայնքապետարանների թիվը ավելացել է՝ հասնելով 21-ի։ Հայաստանում գոյություն ունի 71 համայնքապետարան: Քվեարկությանը մասնակցելու համար բնակիչները պետք է ինքնությունը հաստատեն կայքում անձնագրի միջոցով։
