
Հայաստանի ու Ռուսաստանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը նվազել է
ATI_SU բեռնափոխադրումների բորսան հրապարակել է տվյալներ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալի հետ կապված։ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2023 թվականի համեմատ զգալիորեն նվազել է:
Ըստ հրապարակած տվյալների՝ Հայաստանից արտահանումը նվազել է 29%-ով, ներմուծումը` 8%-ով։ Չնայած դրան՝ Հայաստանի հիմնական գործընկերները շարունակում են մնալ Ռուսաստանը և Բելառուսը։ Ակտիվորեն աճում են դեպի Եվրոպա (Ֆրանսիա, Նիդեռլանդներ) ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը, ինչպես նաև դեպի Ասիա՝ Ղազախստան։
Հիմնական առևտուրը տեղի է ունենում Ռազմավիրական ճանապարհով: Նշենք, որ դեռ հոկտեմբերից Հայաստանում ուժի մեջ է մտել «Ավտոմոբիլային ապրանքների միջազգային փոխադրման մասին» համաձայնագրի թվային արձանագրությունը։ Այն իրավական հիմք է սահմանում բեռների ամբողջովին առանց թղթի ավտոմոբիլային փոխադրումների համար։
Հայաստանը դարձավ e-CMR-ին միացած 39-րդ երկիրը։ Թղթային բեռնափոխադրումներից ամբողջովին թվայինի անցնելը կբարձրացնի բեռնափոխադրումների արդյունավետությունն ու անվտանգությունը Հայաստանի ողջ տարածքում և դեպի հարևան երկրներ։