ԿրթությունՀայաստան

Հայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են հաղթել միջազգային օլիմպիադայում

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից հայտնում են, որ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են հաղթել։

Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը և Վահագն Գյոզալյանը, Գյումրու«Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը և Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Մամիկոն Համբարյանը։ Թիմի ղեկավարը Արմեն Անդրեասյանն է։

Մրցաշարն անցկացվում է Ռումինիայի Պլոեշտի քաղաքում։ Հայաստանը մրցաշարին մասնակցում էր 4 դպրոցականով։

Այս տարի օլիմպիադային մասնակցել է 17 երկրի 180 աշակերտ։ Օլիմպիադան անցկացվել է առցանց եղանակով: Մասնակցության հնարավորություն են ունեցել 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծնված դպրոցականները։

2024 թվականին infO(1)Cup օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները նվաճել էին 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: