ՀայաստանՄշակույթ

Երգիչ Էրիկ Կարապետյանի երգը ռուսական պետական ալիքում ներկայացվել է ադրբեջանական

Երգիչ Էրիկ Կարապետյանի «Ոչ ավել, ոչ պակաս» երգը Ռուսաստանի պետական հեռուստաալիքի եթերում ներկայացվել է որպես ադրբեջանական։ Էրիկ Կարապետյանը դատական գործընթաց է սկսել հեռուստաընկերության դեմ։

Երգիչն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել, աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում՝ առանց համապատասխան թույլտվության։ Այսինքն՝ խախտվել են երգչի հեղինակային իրավունքները։

Օրեր առաջ ռուսական Ռոսիա 1 պետական ալիքով «Անդրեյ Մալախովի կիրակնօրյա շոուի» եթերում այն երկրորդ անգամ, առանց որևէ թույլտվության, հնչել է աղավաղված տարբերակով ադրբեջանցիների կատարմամբ: Այն ներկայացվել է որպես ադրբեջանական երգ:

Երգը գրվել է 2018 թվականին Երևանում: Երաժշտության հեղինակը հենց երգիչն է, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը։