ՀայաստանՄշակույթ

17-18-րդ դարերի եկեղեցին կվերակառուցվի

Բարաբաթումի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այն գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապանի Բարաբաթում թաղամասում։ Եկեղեցին կառուցվել է 17-18-րդ դարերում։ Ունի արևելքում կիսաշրջան խորանին կից ուղղանկյուն ավանդատներով թաղածածկ դահլիճի հորինվածք: Մուտքը հարավից է՝ կառուցված անմշակ և կոպտատաշ քարերով: Եկեղեցու շուրջը պահպանվել են գերեզմանոցի մնացորդները: Նախատեսբում է եկեղեցու վերակառուցումը ավարտին հասցնեկ 2025 թվականին։

Տեղի բնակիչներից մեկի խոսքով՝ եկեղեցին ավելի վաղ է կառուցվել։ 17-րդ դարում այն վերականգնվել է։

Վերականգնման աշխատանքներից առաջ պեղումներ են իրականացվել, որոնց արդյունքում հյուսիսային մասում բացվել են թաղումներ։ Դրանց արտաքին նշանները` տապանաքար, մահարձաններ, չեն պահպանվել։

Ամենահետաքրքիր գտածոն արծաթե թիթեղյա առարակայի մասն է։ Այն ոսկերչական աշխատանք է, որի դիմերեսին պահպանվել է դիմապատկեր, իսկ դարձերեսին արձանագիր է։ Այն տեղափոխվել է Կապանի երկրագիտական թանգարան